Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հիմա էդ կառույցները ձկան պես լուռ են

Հիմա էդ կառույցները ձկան պես լուռ են
26.10.2025 | 16:12

Կիրակին ոչ աշխատանքային օր է, չէ՞, հիմա եթե կիրակի օրով նույն թեմից մի քանի հոգևորականի նույն ժամին՝ առավոտյան 9-ին քննիչի դերում հայտնված Սիկոլի հերթական կամակատարը «կանչում է հարցաքննության» կամ նման մի բանի, որի բուն նպատակն այդ մարդկանց հոգևոր ծառայություն իրականացնելուն խոչընդոտելն է, ապա դա ի՞նչ է... Ի դեպ, կիրակի օրը կանչվելու մասով ծանուցումը ուղարկել են ավելի վաղ՝ շաբաթվա աշխատանքային այլ օրերի... Այսինքն, եթե խնդիրը հրատապ է՝ կարող էին ավելի վաղ հարցաքննել, չէ՞, իսկ եթե հրատապ չէ, ապա ո՞րն է կիրակի առավոտյան հարցաքննելու իմաստը, եթե կարելի է դա անել, ասենք՝ երկուշաբթի:

Թվում է՝ պարզ բան է, չէ՞, բայց փաստացի ամփոփում է այս ամբողջ տրագիկոմեդիայի բուն էությունը:

Սրանք էն դասից թռնելու նպատակով իրենց տատիկ-պապիկներին պարբերաբար «թաղող» սորտն են, որ ամեն ինչի ընդունակ են և որևէ բարոյական սահմանափակում չունեն:

Հիշում եմ՝ տարիներ առաջ Արմեն Աշոտյանը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ հոգեորսությունն արգելող օրենք անցկացնելու նպատակով, ու դրսից էլ կառույց ու դեսպանատուն չէր մնացել, որ իր բողոքն ու անհամաձայնությունը չհղեր ՀՀ-ին՝ իբր թե խղճի ազատությունը սահմանափակելու թեմայով։ Մի իսկական վայնասուն էին բարձրացրել՝ ակնհայտ սպառնալիքներով։ Հիմա էդ կառույցները ձկան պես լուռ են և անբարոյականի պես՝ համր, ինչով փաստում են, որ Հայ Եկեղեցու դեմ այս ծրագրված արշավի պատվիրատուների հետ կա՛մ համաձայն են, կա՛մ էլ՝ համատեղ են գործում, իմա՝ հանցակից են։ Սրան էլ եթե գումարենք տարիներ առաջ ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող մի համաժողով՝ «Պետություն և Եկեղեցի» անվամբ, որտեղ Պետությունից և Եկեղեցուց զատ ով ասես ներկա էր, և որտեղ տարատեսակ կրոնական աղանդներ բողոքում էին, թե ինչու պետք է ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարը՝ Կաթողիկոսը, հատուկ կարգավիճակ ունենա ԱԺ-ում՝ երկրի նոր ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ օրհնության արարողության ժամանակ, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում:

Հ.Գ. Հիշում եմ՝ պատերազմի օրերին լուր տարածվեց, թե շատ կարևոր մի խնդիր լուծել չի հաջողվում, քանի որ երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձն այդ օրը չէր ստորագրում մի թուղթ՝ պատճառաբանելով, թե կիրակի է, և կիրակին ոչ աշխատանքային օր է:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ